Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ճանաչումից հետո որն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը

Ճանաչումից հետո որն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը
23.04.2015 | 18:57

Այսօր Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ոմանք, հակադրվելով գործող իշխանության որդեգրած քաղաքականությանը, իրավացի հարցադրում են անում, թե ապրիլի 24-ից հետո որն է լինելու ցեղասպանության հարցում Հայաստանի հետագա ռազմավարությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական երկօրյա ֆորումի ընթացքում այս հարցին միջազգային փորձագետներն ու տարբեր երկրներից հրավիրված պաշտոնյաները յուրովի պատասխան տվեցին:

Ամփոփելով ֆորումի աշխատանքները` արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը այս հարցում Հայաստանի ուղենիշները մատնանշեց: «Ցեղասպանությունների կանխարգելումը մարդկության կենսագործունեության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի: Այդ է պատճառը, ինչպես նշեց նախագահ Սերժ Սարգսյանը բացման իր կարևոր ուղերձում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումների հետ միասին, մենք առանցքային տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերում մեր ներգրավվածությանը: Այդ է պատճառը, որ կարևորագույն ուղերձներից մեկը, որը ցանկանում ենք հղել ամբողջ աշխարհին, ցեղասպանությունների կանխարգելման հրամայականն է՝ որպես քաղաքակիրթ աշխարհին, ներկա և ապագա սերունդներին միավորող վեհ նպատակի, որը չի կարելի ստորադասել որևիցե քաղաքական շահի, որին չի կարելի երկրորդական նշանակություն տալ` անկախ տվյալ պահի քաղաքական օրակարգից»,- փաստեց արտաքին քաղաքականության պատասխանատուն, ըստ էության պատասխանելով նաև մարդկանց, որ ցեղասպանությունը չպետք է դարձնել քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:
Սակայն այդուհանդերձ, հստակ չէ, եթե երբևէ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչ է հետևելու դրան, Հայաստանը պաշտոնական մակարդակով պահանջատիրական, փոխհատուցման ինչպիսի մարտավարություն ունի: Այս առումով մեզանում տարակարծությունների պակաս ևս չկա: ՈՒշագրավ է, որ հակասությունները ոչ թե քաղաքացիների շրջանակում են, այլ նախագահների մակարդակով: Այս հարցում հայտնի է առաջին նախագահի մյուս երկուսից տարբերվող քաղաքական ուղեգիծը, որը համախոհների ավելի քիչ բանակ ունի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ